Ռուսական ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել Լվովին: Ուկրաինական կողմի տվյալով՝ զոհվել է առնվազն 7 քաղաքացի, 30-ից ավելի մարդ տուժել է: Վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ: Թիրախում է եղել նաև Կրիվոյ Ռոգը, որտեղ ևս կան տուժածներ: Երեկ էլ Պոլտավային բալիստիկ հրթիռներով հարվածի հետևանքով զոհերի թիվը հատել է 50-ը, վիրավորների թիվը հասնում է 300-ի:
Լարվածությունը պահպանվում է նաև ռուս-ուկրաինական սահմանին: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ցանկանում են «անժամկետ վերահսկողություն պահպանել» Կուրսկի մարզի գրավված տարածքների նկատմամբ՝ որպես հակամարտության դադարեցման և «հաղթանակի ծրագրի» մաս: Նա միևնույն ժամանակ հավատացրել է, որ Կիևը չի պատրաստվում ամբողջությամբ գրավել Ռուսաստանի Կուրսկի մարզը:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: