ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ամռան ամիսներին Արմավիրի մարզային գրադարանում իրականացվել է 19 միջոցառում. գրանցվել է 2056 ընթերցող, իսկ այցելուների թիվը կազմել է 11864։ «Մշակույթը պահպանվում և փոխանցվում է սերունդներին ծեսերի ու ավանդույթների շնորհիվ» խորագիրը կրող կրթաճանաչողական ծրագրի շրջանակում իրականացվել է Վարդավառի ծիսակարգը՝ պատրաստվել է ավանդական «Խնդունը»:
Կազմակերպվել են ձեռագործության և դիզայնի գործնական ուսուցման դասընթացներ:
Շարունակվել է համագործակցությունը համայնքային գրադարանների հետ: Կազմակերպվել են մի շարք այցեր Արմավիր քաղաքի մանկապարտեզներ, որոնցում բեմականացվել են հեքիաթներ և իրականացվել բացօթյա ընթերցումներ։
Գրադարանում ներկայացվել է Լիլի Մեսրոպյանի «Իմ բաժինը երկինքը» խորագիրը կրող տիկնիկների ցուցահանդեսը։ «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում շարունակվել են այցելությունները տարեց և տեղաշարժման խնդիր ունեցող ընթերցողներին։