Երևանի 28 փողոցների վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սա առաջին հերթին քաղաքային միջավայր ստանալու ամենակարևոր կոմպոնենտներից է: Ծրագիրն իր հերթին նպաստելու է, որ քաղաքը լինի կոկիկ կահավորված: Փուլ առ փուլ փողոցների ցանկն ավելացնելով՝ մենք Երևան քաղաքում հենասյուններով անցնող լարերն ենք իջեցնելու գետնի տակ»,- գրել է նա։