Միասնական սոցիալական ծառայության Վայքի տարածքային կենտրոնը վերակառուցվել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է գրեթե 184 մլն դրամ: Վայքի Շահումյան փողոցը՝ 1,8 կմ, սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի արժեքը 396,8 մլն դրամ է, որից 187,5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։