Սեպտեմբերի 2-ի ժամը 10:49-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդ: Ըստ բժիշկ տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 9:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդուն դանակահարել է 55-ամյա համաքաղաքացին: Բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 3-ի գիշերը՝ ժամը 23-ին, նա ներկայացել է Մուշի բաժին և խոստովանել կատարածը:
55-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։
Քրեական վարույթը շարունակվում է: