ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանում անցած խորհրդարանական ընտրությունը, որի արդյունքներով հերթական անգամ հաղթել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Պետեր Ստանոն մեջբերել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը, որի համաձայն՝ ընտրությունը տեղի է ունեցել քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում՝ բացառելով բազմակարծությունը և իրական մրցակցությունը:
«Նկատվել են լուրջ խախտումներ, հատկապես՝ ձայների հաշվարկի ժամանակ: Նաև դիտորդական առաքելությունը նշել է, որ ընտրությունները տեղի են ունեցել այլախոհության շարունակական ճնշումների ֆոնին», - ասված է Ստանոյի հաղորդագրության մեջ։
Բաքվից արձագանքել են՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու՝ Եվրամիության կուրսն անհեռանկարային է: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը սուբյեկտիվ, կողմնակալ և ոչ իրավաչափ է որակել Ստանոյի խոսքերը: Այխան Հաջիզադեն պնդել է, թե Ադրբեջանում ընտրություններն անցել են երկրի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Նա ԵՄ-ին հորդորել է կենտրոնանալ անդամ երկրների ներքին խնդիրների վրա։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։