ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի նախօրեին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ոչ բարեկամ երկրների ղեկավարներին Ռուսաստանի մայրաքաղաք չեն հրավիրի:
Նա նշել է, որ զորահանդեսի նախօրեին նախատեսված ԱՊՀ մասնակից երկրների պաշտոնական գագաթնաժողովից բացի կլինեն նաև երկկողմ շփումներ։