ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևանում իրականացրել են «Կարգազանց-2024» միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային ու համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։
ՊՆ ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու: