Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Զապորոժիեին։ Շրջանի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ զոհվել են 38-ամյա կինն ու նրա 8-ամյա որդին։ Ընտանիքի հայրն ու նրա 12-ամյա դուստրը վիրավորվել են, վերջինս վերակենդանացման բաժանմունքում է։
Դնեպրի ուղղությամբ հրթիռային հարվածի հետևանքով էլ 1 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։ Տարածաշրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ հարվածների հետևանքով այրվել են ավտոմեքենաներ, կոտրվել են մանկապարտեզի և 7 առանձնատան պատուհաններ, վնասվել է ձեռնարկություն։
Ռուսաստանի ՊՆ-ից էլ հայտնել են, որ հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում Բրյանսկի և Կալուգայի շրջաններում ոչնչացրել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք։