Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Բաքվում Իտալիայի դեսպանին: Գերատեսչության տվյալով՝ Զաքիր Հասանովը և Լուկա դի Ջանֆրանչեսկոն քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռազմական ոլորտում գործակցության զարգացման հեռանկարը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և այլ հարցերի շուրջ։
Հասանովը նշել է, որ ռազմական և այլ ոլորտներում Ադրբեջանի և Իտալիայի գործակցությունն առանձնահատուկ բնույթ է կրում և նպաստում երկու երկրների զինված ուժերի զարգացմանը։
Նշվել է, որ 2024-2025 թվականների համար ռազմական ոլորտում նախատեսված 31 համատեղ միջոցառումներից մի քանիսն արդեն կյանքի են կոչվել։
Իտալիայի դեսպանն էլ բարձր է գնահատել ռազմական գործակցության մակարդակը, ընդգծել փոխայցելությունների կարևորությունը։