Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին այցելել է Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոց: 2020 թ. մեկնարկած շինարարական ծրագրի արդյունքում կառուցվել է մոդուլային դպրոց, որի համար հատկացվել է ավելի քան 752 մլն 800 հազար դրամ:
Ֆեյսբուքյան էջում վարչապետը տեսանյութ է գցել այցից՝ կից գրելով․
«Եվս մեկ նորակառույց դպրոցի բացում՝ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրում»։
Մանրամասները՝ տեսանյութում։