Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նավահանգստային քաղաքում ԱՄՆ Զինված ուժերի երկու զինծառայող բռնության է ենթարկվել թուրք ազգայնական երիտասարդական խմբավորման անդամների կողմից։ Հարձակում կատարածները նրանց մեղադրել են թուրք զինվորների և պաղեստինցիների սպանության և Իսրայելին աջակցելու համար:
Իշխանությունների տվյալով՝ ձերբակալվել է 15 կասկածյալ, որոնք Թուրքիայի երիտասարդական միության, ազգայնական ընդդիմադիր «Վաթան» կուսակցության երիտասարդական թևի անդամներ են։
Թուրքիայիում ԱՄՆ դեսպանությունից հաստատել են դեպքը, նշել, որ ամերիկացի զինծառայողներին այժմ վտանգ չի սպառնում։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում թուրքական իշխանություններին իրենց արագ արձագանքի և շարունակվող հետաքննության համար»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: