Գետառը կազատվի աղբից: Քաղաքապետարանը կառուցում է մաքրման կայան, որը կունենա աղբորսիչներ: Դրանք թույլ չեն տա, որ գետն աղտոտվի: Գետառի աղտոտման հիմնական աղբյուրը հարևան տներից գետ թափվող կոյաջրերն են: Իրենց մեղքի բաժինն ունեն նաև հարևանությամբ ապրող մարդիկ, որոնք կենցաղային աղբը թափում են գետի մեջ:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։