ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարները խորհրդարանի հանձնաժողովի նիստում ներկայացրել են իրենց ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Առաջարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում առկա «ազգային» բառի փոխարեն «պետական» անվանումը շնորհել այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Ըստ հիմնավորման՝ դա կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։