Դեռ շատ ջանքեր ունենք գործադրելու՝ հաշմանդամություն ունեցողների սոցիալական ներառման համար, կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ պայքարելու ուղղությամբ, նրանց կյանքի համար ստեղծելու հավասար պայմաններ: Սա հատված է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն-փորձի փոխանակում» միջազգային համաժողովում վարչապետի տիկնոջ ելույթից: Աննա Հակոբյանը նշել է, որ պետությունը որդեգրել է ներառականության քաղաքականություն և իրականացնում է մեծ բարեփոխումներ:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։