Բուխարեստում տեղի է ունեցել «Կանաչ էներգիայի միջանցք» նախագծին մասնակցող երկրների նախարարների հանդիպումը։ Դրա շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի էներգետիկ ընկերությունները, որոնք զբաղվում են իրենց երկրներում էներգիայի բաշխմամբ, համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել։
Այն Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագծի մաս է կազմում, որով Եվրոպա էլեկտրաէներգիա է արտահանվելու, հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Չորս երկրի կառավարությունները դեռ 2022-ի դեկտեմբերի 17-ին Բուխարեստում համաձայնագիր են կնքել կանաչ էներգիայի մատակարարման և զարգացման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին։