«Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացված միջազգային համաժողովը միավորել է պետական մարմիններին ու միջազգային մասնագետներին՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն, փորձի փոխանակում» օրակարգով: ԱՄԷ-ից ժամանած «Consort World» ընկերության տնօրենը ներկայացրել է նոր տեխնոլոգիաների կիրառության կարևորությունը հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող անձանց կյանքում: Ընկերության աջակցող սաքավորումները գնահատվել են արդյունավետ, նախարարության մասնագետը չի բացառել, որ դրանք պետության ֆինանսավորմամբ ներառվեն աջակցող միջոցների ցանկերում և տրամադրվեն դրա կարիքն ունեցող շահառուներին:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։