Կուրսկի մարզի ուղղությամբ գործողությունների շնորհիվ Ուկրաինան ավելի քան 600 ռուս զինվորականի է գերի վերցրել՝ Զապորոժիեում Նիդերլանդների վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ այդպիսով փոխանակման ֆոնդը համալրվում է և գերեվարված ուկրաինացի զինվորներին վերադարձնելու հնարավորություն է ստեղծվում:
Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ Կուրսկի գործողությունը կարող է նաև ազդել Պոկրովսկի և Տորեցկի շուրջ իրավիճակի վրա: Ըստ Զելենսկու՝ ռուսական զորքերի կրճատման արդյունքում այդ ուղղություններում պահպանվող լարվածությունը կարող է թուլանալ։
Նա նաև տեղեկացրել է, որ Կիևն արդեն մեծ թվով հեռահար անօդաչուներ է արտադրում և զարգացնում հրթիռային ծրագիրը, սակայն մասշտաբային արտադրության համար ռեսուրսները դեռ բավարար չեն: