Սեպտեմբերի 3-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Կարևորվել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության շրջանակներում համագործակցության ամրապնդումը և հետագա խորացումը։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար ոլորտում համագործակցությանը։