Իրանի ԱԳ նախարարի խորհրդական Մոջթաբա Դեմիրչիլուն հանդիպել է Թեհրանում ՌԴ դեսպանի հետ: IRNA-ի տվյալով՝ Դեմիրչիլուն շեշտել է, որ Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, տարածաշրջանի երկրների միջև գործակցության զարգացմանը և դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը: Նա ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերը և օրինական մտահոգությունները հաշվի առնելու, ինչպես նաև ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը:
Կողմերն ընդգծել են առկա խնդիրների լուծման նպատակով տարածաշրջանի երկրների հնարավորությունների կիրառման, տնտեսական նախագծերի իրագործման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև 3+3 ձևաչափով առաջիկա նիստերի և Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ կապված հարցեր:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: