Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300 քաղաքացի դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը: Արմեն Ղազարյանը հիշեցրել է, որ ԼՂ մեր հայրենակիցների համար գործում է քաղաքացիության ստացման հեշտացված կարգ, այն է՝ մոտ 4 ամսվա փոխարեն քաղաքացիությունը տրամադրվում է առավելագույնը 2 ամսում:
«Մենք ամսի 30-ի դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։
Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել. անչափահասները չեն դիմում քաղաքացիություն ստանալու, որովհետև ծնողներին քաղաքացիություն շնորհելուց հետո անձնագրի փոփոխությամբ անչափահասը դառնում է ՀՀ քաղաքացի»,- ասել է Արմեն Ղազարյանը: