Հոկտեմբերի 7-10 Երևանում անցկացվելու է Կարգավորող մարմինների միջերկրածովյան հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities
MNRA) 23-րդ տարեկան համաժողովը:
Ինչպես հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից, համաժողովին մասնակցելու են հարթակին անդամակցող 25 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում Խորվաթիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսրայելից, Իտալիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Մարոկկոյից և այլն։
Համաժողովի ընթացքում քննարկվելու են արհեստական բանականության գործիքակազմի օգտագործման հնարավորությունները կարգավորող մարմինների աշխատանքներում, թվային հարթակների կառավարման սկզբունքները և դրանց կիրառումը, թվային ռադիոյի ներկան և ապագան, ինչպես նաև մեդիագրագիտության հետ կապված խնդիրներ:
Նշենք, որ Միջերկրածովյան հարթակը (MNRA) հիմնադրվել է 1997 թ.: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը անդամակցում է այդ հեղինակավոր մեդիակառույցին 2021 թ-ից, իսկ 2022 թ-ին՝ Հայաստանն ընտրվել է հարթակի փոխնախագահող երկիր։