Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, և երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Ուսումնական տարվա առաջին օրը վարչապետն ու իր տիկինը այցելել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցներ: Երևանի Հերացու ավագ դպրոցի նորակառույց շենքում էլ վարչապետը խոսել է գիտելիքի կարևորության մեկ այլ ասպեկտի մասին: Երկրի ղեկավարն ասել է, որ դպրոցաշինության մեծ ծրագիրը, որն իրականացնում է կառավարությունը, պետք է նպաստի ոչ թե գիտելիքի կոթողացմանը, այլ՝ առօրեականացմանը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։