Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վավերացման մասին օրենքի նախագիծը հրապարակվել և ընդգրկվել է Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգ: Հիշեցնեմ՝ ըստ երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների այս տարվա ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության՝ հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Օգոստոսի 30-ին այդ կանոնակարգը ստորագրվել է, և Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերը:
Մանրամասները՝ տեսանյութում: