Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության համաձայնագրի իր պատասխան առաջարկները՝ Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հայկական կողմի ներկայացրած նախագծից դուրս են մնացել մի քանի կարևոր կետեր։ Անցած պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր են»,- նշել է Բայրամովը՝ հավելել՝ «Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք մի տարբերակ, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին»,- նշել է արտգործնախարարը:
Ասուլիսի ընթացքում Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հրաժարվի իր հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններից: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն տարածաշրջանում, ապա պետք է լուրջ քայլեր ձեռնարկի։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: