Ուկրաինան և Ռուսաստանը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Ռուսական զինուժը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է՝ հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Հրթիռի բեկորների ընկած վայրերում ավտոմեքենաներ են վնասվել, հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում։ Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 10-ից ավելի թևավոր հրթիռ և շուրջ 10 բալիստիկ հրթիռ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում խոցել են 1 անօդաչու թռչող սարք, ևս մեկը՝ Սև ծովի օդային տարածքում։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: