Շառլ Ազնավուրի հարյուրամյակի տոնակատարությունների շրջանակում Ազնավուր հիմնադրամը հրավիրում է «Ազնավուրը կինոյում. ռետրոսպեկտիվ ցուցադրություն» միջոցառման բացման արարողությանը՝ վերաբացահայտելու Շառլ Ազնավուրի կինեմատոգրաֆիկ ժառանգությունը։
«Ուրախ կլինենք տեսնել ձեզ «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի բացառիկ ցուցադրությանը սեպտեմբերի 7-ին` ժամը 20:00-ին, Երևանի Կարապի լճում։ Միջոցառման հատուկ հյուրերն են ֆիլմի պրոդյուսեր Միշա Ազնավուրը և ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոն»,- հայտնում են հիմնադրամից:
Միջոցառման բոլոր մանրամասները՝ կից հրավիրատոմսում: