Սեպտեմբերի 5-ից Կարեն Դեմիրճյանի փողոցում՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ՝ այգու անմիջապես հարակից ճանապարհահատվածում, ինչպես նաև հակառակ ուղղությամբ կարգելվի մեքենաների կայանումը, իսկ հանդիպակաց գոտիներում կթույլատրվի մեքենաների կայանումը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: