Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե Հայաստանում մոտ 9 բալանոց երկրաշարժ լինի, դպրոցներից 377-ը հիմնահատակ կփլուզվեն: Կառավարությունը որոշել է նախ ամրացնել ամենախոցելի 46 դպրոցները: 2018-ից հետո Հայաստանի Կառավարությունը սկսել է մասշտաբային ծրագիր, որով նախատեսում է մինչև 2026-ը կառուցել 300 դպրոց և 500 նախակրթարան:
Դպրոցների կառուցման ծրագրում արվել են փոփոխություններ: Կրթական օջախները կկառուցվեն Քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, նաև սուբվենցիոն ծրագրերի աջակցությամբ: Ժամկետի մեջ տեղավորվելու համար 130 դպրոցի կառուցումը պատվիրակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, որ մինչև 2026 թվականը Կառավարության նախատեսած բոլոր դպրոցները պատրաստ լինեն շահագործման:
Մանրամասները՝ ռեպորտաժում։