Գիպսատար ապարներից մինչև քարաղի պաշարներ: Սրանք հանքատեսակներ են, որ հիմնականում արդյունահանվում են Երևանի վարչական տարածքում: Սա այն պատճառներից մեկն է, որ մայրաքաղաքում շատ դեպքերում իրենց բնապահպանական վնասով հայտնի հանքերի փակման հարցում Երևանի քաղաքապետարանն արմատական քայլերի չի գնում: Քաղաքային իշխանությունից հայտնում են, որ դիտարկում են բոլոր գործոնները, իսկ հարցի տնտեսական բաղադրիչն ամենևին վերջին տեղում չէ:
Հանք փակելու իրավունք, քաղաքապետարանը իրավական առումով չունի, այդ իրավասությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դաշտում է, որն այժմ բավարարվում է վարչական տուգանքներով:
Քաղաքապետարան-նախարարություն-հանքատերեր եռանկյունու դիմակայությունը՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: