Պետեկամուտների կոմիտեն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել քրեական պատասխանատվությունից ազատելու մի շարք խրախուսական նորմեր: Նախագծին դեմ է բիզնեսը, բացասական կարծիքներ կան նաև Ազգային ժողովից:
Նախաձեռնության հեղինակները փաստարկում են, որ իրենց նպատակը արդարություն հաստատելն է, որ անպարտաճանաչ գործարարը դաշտից դուրս չմղի պարտաճանաչ հարկատուին: Օրինագծի ընդդիմախոսներն էլ նշում են, որ ազատազրկում կարելի է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում: Անհրաժեշտ է պատժիչ գործողությունները փոխարինել կանխարգելիչով և որ հարկավոր է գործարարներ-ՊԵԿ հարաբերությունները կառուցել անմեղության, ոչ թե մեղավորության կանխավարկածով:
Շահագրգիռ բոլոր կողմերին լսել, նրանց դիրքորոշումը մեկ ռեպորտաժում Նիկոլայ Ավետիսյանն է ամբողջացրել:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։