Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է առաջին դասարանցիներին, ուսուցիչներին և ծնողներին Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Քաղաքապետը գրել է․
«Սիրելի՛ առաջին դասարանցիներ, հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ,
Սիրելի՛ երեխաներ, այսօր դուք սկսում եք նոր ճանապարհ, որը լի է նոր գիտելիքներով և կարևոր ձեռքբերումներով։
Դպրոցում դուք կստանաք այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ դառնալու մեր երկրի համար արժանի քաղաքացիներ։ Իսկ ձեր ուսուցիչները կաջակցեն այս ճանապարհորդության ողջ ընթացքում։
Շնորհավորում եմ գիտելիքի օրվա առթիվ, սիրելի՛ երեխաներ։ Թող այս օրը լինի ձեր մեծ հաջողությունների և պայծառ ապագայի սկիզբը»,- մաղթել է Տիգրան Ավինյանը։