«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ: Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
Հայկական մուֆլոնը (լատ.՝ Ovis orientalis gmelini) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում:
Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) Vulnerable A2cde կարգավիճակով:
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։
Լուսանկարը՝ Ալեքսանդր Մալխասյանի