Ադրբեջանում այսօր անցկացվում է Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունը:
Քվեարկությունը մեկնարկել է տեղի ժամանակով ժ. 08:00-ին:
Ադրբեջանում խորհրդարանի ընտրությունն անցկացվում է մեծամասնական ընտրակարգով:
Միլի մեջլիսի 125 տեղի համար այս տարի առաջադրվել է 990 թեկնածու, որից 305-ն առաջադրվել է քաղաքական կուսակցություններից, 1-ը՝ նախաձեռնող խմբից, իսկ մյուսներն ինքնաառաջադրվել են:
Խորհրդարանի ընտրությանը քվեարկելու իրավունք ունի 6 421 960 քաղաքացի, որից 47,55 տոկոսը տղամարդիկ են, 52,45 տոկոսը՝ կանայք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի տարածքում ստեղծվել է 125 ընտրատարածք՝ ընդհանուր 6478 ընտրատեղամասերով (6343-ը՝ մշտական, 135-ը ժամանակավոր):
Քվեարկությունն ավարտվելու է տեղի ժամանակով ժ. 19:00-ին:
Նշենք՝ քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ և բազմամարդ ակցիաներ չեն եղել, նախընտրական պայքարը մեծամասամբ տեղափոխվել է առցանց հարթակներ և սոցիալական ցանցեր: