Խարկովի ուղղությամբ ռուսական ուժերի երեկվա հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, տուժել է 97 մարդ, որից 22-ը՝ անչափահաս: Այդ մասին հայտնել է Խարկովի շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Երեկ Ուկրաինան հայտնել էր Խարկովի ուղղությամբ ավիահարվածների մասին, որոնցից տուժել են քաղաքի բնակելի թաղամասեր։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր Կիևի գործընկերներին, նշել, որ Ուկրաինային հեռահար հարվածների հնարավորություն է պետք։ Նրա խոսքվ՝ չկա ոչ մի ռացիոնալ պատճառ՝ սահմանափակելու Ուկրաինայի պաշտպանական կարողությունները։