Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա նրա օրինական իրավունքն է՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի։ Եվ միջազգային իրավունքի համաձայն՝ այդ իրավունքը չի ավարտվում Ռուսաստանի հետ սահմանին»,- ասել է պաշտոնյան գերմանական Welt am Sonntag թերթի հետ հարցազրույցում։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ նախապես չի իմացել Կիևի պլանների մասին և դրանցում որևէ դեր չի խաղացել:
«Նախագահ Զելենսկին հստակ ասել է, որ գործողությունը նպատակ ունի բուֆերային գոտի ստեղծել՝ սահմանի մյուս կողմից հետագա ռուսական հարձակումները կանխելու համար։ Ինչպես բոլոր ռազմական գործողությունները, այնպես էլ դա կապված է ռիսկերի հետ: Բայց դա Ուկրաինայի որոշումն է, թե ինչպես պաշտպանել իրեն»,- ընդգծել է Ստոլտենբերգը։