Ուկրաինայի արտգործնախարարությունը Մոնղոլիային կոչ է արել ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այդ երկիր նրա այցի ժամանակ։ «Ուկրաինական կողմը հույս ունի, որ Մոնղոլիայի կառավարությունը կգիտակցի այն փաստը, որ Վլադիմիր Պուտինը պատերազմական հանցագործ է»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Ուկրաինայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, իսկ Մոնղոլիան ճանաչում է դատարանի իրավասությունը:
Մոնղոլիայի նախագահ Ուխնագին Խուրելսուխի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա՝ մասնակցելու Խալխին-գոլ գետում ճապոնացիների նկատմամբ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Մոսկվային չի անհանգստացնում այն, որ Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի անդամ է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինի այցի բոլոր մանրամասները մանրակրկիտ պատրաստված են, երկու երկրների իշխանությունները հրաշալի երկխոսություն են վարում»,- հավելել է Պեսկովը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: