Սպասում եմ հին հայկական, քաղաքական աշուն։ Ինչպես նախկին բոլոր քաղաքական աշունները, որևէ այլ բան սպասելու անհրաժեշտություն և պատեհություն չեմ տեսնում: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ աշուն է սպասում։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ նշեց, որ իր համար կարևոր է, որ Սահմանադրությունը լինի քաղաքացիների միջև ձեռք բերված պայմանավորվածություն՝ պետության բնույթի և էության մասին. սա է սկզբունքային հայեցակարգը, և երկրորդ՝ որ Սահմանադրությունն ազատ, արդար, թափանցիկ քվեարկությամբ պետք է ընդունված լինի քաղաքացիների կողմից։
«Այս երկուսն է, որ հստակ որոշում է իմ կողմից և մեր կողմից, մնացածը շատ բազմաշերտ պրոցես է: Հարցեր կան, նրբություններ կան, հայեցակարգեր, իրավունքի տեսություններ կան, մենք այդ բոլորը քննարկելու արդյունքում պետք է կայացնենք որևէ որոշում: Մենք ՀՀ Սահմանադրության հարցը համարում ենք ՀՀ ներքին գործը, և դա ներքին օրակարգի մաս է»,- ասաց վարչապետը: