Ուրախ եմ արձանագրել, որ 2024 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա ՀՀ-ում: Այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572 հազարից դարձել է 750 հազար: Այդ մասին օգոստոսի 31-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով, և 2018 թվականի՝ 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ:
Սա կարևորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ՀՀ-ում տնտեսությունը կայուն զարգանում է` ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով»,- ասաց նա: