Մեկական չեմպիոն ու փոխչեմպիոն և 4 բրոնզե մեդալակիր Եվրասիայի գավաթի խաղարկությունում։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած Հայաստանի երիտասարդական հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, որը եզրափակիչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մուրավևին։
«48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը նույնպես լավ մենամարտ անցկացրեց, բայց թեժ պայքարում մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակցին։ 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշայիններ Արգիշտի Հակոբյանն ու Ալիկ Կճոյանը և 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով»,- հայտնում են ֆեդերացիայից։