Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում, Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը։
«Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտվանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի: Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։ Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում՝ անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը»,- գրել է նա: