Մոնղոլիայի նախագահ Ուխնագին Խուրելսուխի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա՝ մասնակցելու Խալխին Գոլ գետում ճապոնացիների նկատմամբ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները, կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ: Նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։
Հատկանշական է, որ սա կլինի ՌԴ նախագահի առաջին այցը Միջազգային քրեական դատարանին անդամակցող երկիր։ 2023 թ․ Հաագայի դատարանը Վլադիմիր Պուտինին և ՌԴ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել։