ԵՄ արտաքին գործերի նախարարները հանդիպել են Բրյուսելում՝ ոչ պաշտոնական բանակցությունների համար: Նրանք կենտրոնացել են Ուկրաինայի և Գազայի պատերազմների և Վենեսուելայի վիճահարույց ընտրությունների ուղղությամբ: Հանդիպումից առաջ ԵՄ մի շարք բարձրաստիճան դիվանագետներ իրենց մտահոգությունն են հայտնել Գազայի հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով հրադադար հաստատել և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիր կնքել:
«Մերձավոր Արևելքում մարդասիրական հրադադարը ավելի քան երբևէ անհրաժեշտ է», - հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը:
Ժոզեպ Բորելը տեղեկացրել է, որ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հրավիրել են նաև Թուրքիայի գլխավոր դիվանագետ Հաքան Ֆիդանին՝ փորձելու երկխոսության միջոցով հարթել միության անդամ Կիպրոսիև Անկարայի միջև տարաձայնությունները:
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։