Մոսկվան աջակցում է BRICS-ին Ադրբեջանի անդամակցությանը՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացրել, որ Իլհամ Ալիևը հրավիրվել է կազմակերպության՝ հոկտեմբերին Կազանում կայանալիք գագաթնաժողովին:
«Մենք աջակցում ենք ադրբեջանական հայտին։ Կարծում ենք, որ Բաքուն ուժեղ թեկնածու է, որի անդամակցությունը BRICS-ին, անշուշտ, կբերի և՛ լրացուցիչ դինամիկա, և՛ եզակի փորձ, այդ թվում՝ բազմաթիվ օրակարգերում և կառուցողական ձևով աշխատելու կարողություն»,- ասել է Ռյաբկովը:
Նա նշել է, որ կազմակերպության գաղափարական հիմքում է «ճնշման և շանտաժի ժխտումը, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի նկատմամբ հարգանքը»:
«Այս ամենը լիովին համընկնում է այն քաղաքականությանը, որն Ադրբեջանը վարում է՝ այդ երկրի նախագահի ղեկավարությամբ։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ»,- ասել է Ռյաբկովը։