Նոր ուսումնական տարին կմեկնարկի մշակութային կրթության տարվա խորագրի ներքո։ Հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը՝ գերատեսչության ենթակայությամբ գործող ավագ դպրոցների, Երևանի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությանը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մտադիր են առաջարկել վերանայել Վերջին զանգ-Վերջին դաս միջոցառումը և այն դարձնել ավելի մշակութային:
Հեղինակ՝ Աննա Զախարյան