Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են, որ այս պահին շինարարության մեջ ներգրավված է շուրջ 90 միավոր շինտեխնիկա։ Կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են հողային աշխատանքներ։ Նշենք‚ որ շինարարությունն այստեղ մեկնարկել է ընթացիկ տարվա մայիսից։
Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: