Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նուբարաշենի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են Կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։