Ռուսական բանակը շարունակում է գրոհել Պոկրովսկի ուղղությամբ: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հաջողվել է գրավել Նովոգրոդովկան՝ ուկրաինական զինված ուժերի կարևոր հենակետը, Պոկրովսկից 10 կմ հարավ-արևելք, և այժմ կարող է առաջ շարժվել դեպի մարզկենտրոն: Այդ մասին հայտնել է BBC-ն: Պոկրովսկում և Միրնոգրադում մի քանի օր է՝ տեղի է ունենում բնակչության զանգվածային տարհանում։ Այս բնակավայրերը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 100 հազար մարդ, Դոնեցկի մարզի վերջին խոշոր քաղաքներն են շրջկենտրոնից հյուսիս-արևմուտք հատվածում, որոնք Ուկրաինայի վերահսկողության տակ են։ Պոկրովսկը կարևոր լոգիստիկ հանգույց է, որի միջով անցնում են մայրուղիները դեպի Դոնեցկ, Կոնստանտինովկա, Կրամատորսկ և երկրի խորքերը:
Մինչդեռ Կուրսկի շրջանում օգոստոսյան մարտերի արդյունքում ուկրաինական զորքերն ավելի շատ տարածք են գրավել, քան ռուսական զորքերը Դոնբասում։ Միաժամանակ BBC-ն նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գրաված ամենամեծ բնակավայրում՝ Սուջայում, մոտ հինգ հազար մարդ է ապրում, որը գրեթե երեք անգամ պակաս է, քան մարտերի մեկ շաբաթվա ընթացքում կորցրած Նովոգրոդովկայում, նաևՊոկրովսկում և Միրոգրադում, որոնք մոտ ապագայում կարող են անցնել ռուսական ուժերի հսկողության տակ, եթե ուկրաինական հրամանատարությունը չփորձի շտկել իրավիճակը: