Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանի էլեկտրական ցանցերի նկատմամբ կկիրառի 20 միլիոն դրամի տուգանք: Որոշումն ընդունվել է այսօր: Փաստարկվում է, որ հանձնաժողովը վերջին շրջանում տեղի ունեցած անջատումների վերաբերյալ քաղաքացիների դիմումների հիմքով հարուցել է վարչական վարույթ՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման ուսումնասիրության նպատակով։ Ուսումնասիրությամբ հաստատվել է խախտման փաստը:
Մանրամասները՝ Վրույր Մկրտչյանի ռեպորտաժում։