Փարիզ է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը՝ նոր լիցք հաղորդելու Մեծ Բրիտանիայի հարաբերություններին Ֆրանսիայի և ընդհանրապես Եվրամիության հետ։ Բանակցությունների ընթացքում Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Մերձավոր Արևելքի իրավիճակին և Ուկրաինայի պատերազմին վերաբերող հարցեր։
Ելիսեյան պալատում Մակրոնի հետ հանդիպելուց առաջ Սթարմերը ողջունել է բրիտանացի պարալիմպիկ մարզիկներին։
Մեծ Բրիտանիայի վարչապետը Փարիզ է ժամանել Բեռլինից, որտեղ քաղաքական գործիչը խոստացել է Եվրամիության հետ հարաբերությունների հավակնոտ վերաբեռնում։
Սակայն, ինչպես պարզաբանել է Սթարմերը, դա չի նշանակում Brexit-ի չեղարկում կամ էլ Մեծ Բրիտանիայի վերադարձ միասնական շուկա կամ մաքսային միություն։